Բորուջերդի.«Իրանը Սիրիային է տրամադրելու պատերազմի ավերածությունների վերակառուցման փորձերը»
Սիրիայի նախարարական խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը նշել է.«Իրանը Սիրիային է տրամադրելու սրբազան ութամյա պաշտպանության ավերածությունների վերակառուցման փորձերը»:
Խորհրդարանի լրատվական կայքի հաղորդմամբ՝ Ալաեդդին Բորուջերդին երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Սիրիայի նախարարական խորհրդի գլխավոր քարտուղար Ալ-Ամուրիի հետ: Հանդիպմանը Բորուջերդին ասել է.«ԻԻՀ-ի կառավարությունը և խորհրդարանը սատարելու են խաղաղության ու կայունության ուղղությամբ արվող ցանկացած քայլ ՝ աջակցելով տարածաշրջանում և Սիրիայում ահաբեկչական խմբերին ոչնչացնելու ծրագրին»:
Հանդիպմանը Սիրիայի նախարարական խորհրդի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել իր երկրի ժողովրդին ԻԻՀ-ի ցուցաբերած աջակցությունն՝ ասելով.«ԻԻՀ-ը ազդեցիկ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում և անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ»: