Բորուջերդի.«Իրանը Սիրիային է տրամադրելու պատերազմի ավերածությունների վերակառուցման փորձերը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64438-Բորուջերդի._Իրանը_Սիրիային_է_տրամադրելու_պատերազմի_ավերածությունների_վերակառուցման_փորձերը
Սիրիայի նախարարական խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը նշել է.«Իրանը Սիրիային է տրամադրելու սրբազան ութամյա պաշտպանության ավերածությունների վերակառուցման փորձերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2017 13:13 Asia/Tehran
  • Բորուջերդի.«Իրանը Սիրիային է տրամադրելու պատերազմի ավերածությունների վերակառուցման փորձերը»

Սիրիայի նախարարական խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը նշել է.«Իրանը Սիրիային է տրամադրելու սրբազան ութամյա պաշտպանության ավերածությունների վերակառուցման փորձերը»:

Խորհրդարանի լրատվական կայքի հաղորդմամբ՝ Ալաեդդին Բորուջերդին երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Սիրիայի նախարարական խորհրդի գլխավոր քարտուղար Ալ-Ամուրիի հետ: Հանդիպմանը Բորուջերդին ասել է.«ԻԻՀ-ի կառավարությունը և խորհրդարանը սատարելու են խաղաղության ու կայունության ուղղությամբ արվող ցանկացած քայլ ՝ աջակցելով տարածաշրջանում և Սիրիայում ահաբեկչական խմբերին ոչնչացնելու ծրագրին»:

Հանդիպմանը Սիրիայի նախարարական խորհրդի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել իր երկրի ժողովրդին ԻԻՀ-ի ցուցաբերած աջակցությունն՝ ասելով.«ԻԻՀ-ը ազդեցիկ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում և անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ»: