Թուրքիայի ԱԳՆ-ն բացատրությունների է կանչել ԱՄՆ դեսպանին
Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում ԱՄՆ-ի դեսպանին բացատրությունների է կանչել ՝ Էրդողանի 12 թիկնապահներին կալանավորելու՝ ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ իշխանությունների որոշումը անվանել է «կանխակալ, անիրավաչափ ու անընդունելի»։
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է այն 18 մարդու անունները, որոնց դեմ առաջադրվել են մեղադրանքներ ՝ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար։ Նրանցից 9-ը անվտանգության աշխատակիցներ են, 3-ը՝ թուրք ոստիկաններ։ Բացի դրանից Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հայտնել է,որ քննիչնեը ուսումնասիրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերը մայիսի 16-ի միջադեպում, բայց նշել է, որ չնայած առկա տեսագրություններին ու այլ ապացույցներին, դեռ չկա բավականաչափ հավաստի պատճառ նրա կալանավորման համար։
News.am