Ֆուադ Մաասում.«Իրաքը ցանկանում է ամրապնդել իր հարաբերություններն Իրանի հետ»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65148-Ֆուադ_Մաասում._Իրաքը_ցանկանում_է_ամրապնդել_իր_հարաբերություններն_Իրանի_հետ
Նշելով ,որ Իրանի կողմից ոչ մի ճնշում չի գործադրվում Իրաքում ընդունվող որոշումների վրա, այդ երկրի նախագահ Ֆուադ Մաասումը կարևորել է Իրաքի Քուրդստանի տարածքի անկախության հանրաքվեի վերաբերյալ հարևան երկրների տեսակետը:Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2017 14:56 Asia/Tehran
  • Ֆուադ Մաասում.«Իրաքը ցանկանում է ամրապնդել իր հարաբերություններն Իրանի հետ»

Նշելով ,որ Իրանի կողմից ոչ մի ճնշում չի գործադրվում Իրաքում ընդունվող որոշումների վրա, այդ երկրի նախագահ Ֆուադ Մաասումը կարևորել է Իրաքի Քուրդստանի տարածքի անկախության հանրաքվեի վերաբերյալ հարևան երկրների տեսակետը:Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Rudaw քրդալեզու լրատվական կայքին տված հարցազրույցում Ֆուադ Մաասումը նշել է.«Իրաքը միշտ ձգտել է ամրապնդել իր հարաբերություններն Իրանի հետ,բայց դա չի նշանակում, որ այս երկիրը ենթարկվում է Իրանի քաղաքականություններին»:

Սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդստանի տարածքի վերաբերյալ անցկացվելիք հանրաքվեի մասին Իրաքի նախագահն ասել է.«Միայն հանրաքվեի հարցը չէ. կան մի շար հարցեր ,որոնք պետք է նկատի առնվեն և թվում է,որ մինչ այժմ հարևան երկրներից  ոչ մեկը աջակցություն չի հայտնել այս հարցին»:

Կարևորելով քրդերի հզոր մասնակցությունը Իրաքի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ֆուադ Մաասումը հավելել է.«Եթե քրդերը ակտիվ  մասնակցություն չբերեն ընտրություններին, տարածաշրջանային միջամտության դռները  կբացվեն Իրաքի Քուրդստանի ներքին հարցերի առաջ:

Կատարի և նրա որոշ հարևան երկրների միջև ծագած ճգնաժամի մասին Ֆուադ Մաասումն ասել է.«Պարսիցծոցյան արաբական երկրներում տիրող ճգնաժամը կարգավորման սեմին է և Իրաքը չի ցանկանում միջամտել այդ հարցում»: