Սիրիան միայնակ չի թողել Պաղեստինին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65228-Սիրիան_միայնակ_չի_թողել_Պաղեստինին
Սիրիայի նախագահի խորհրդականն ասել է.«Թշնամիներն իրենց բոլոր մարտավարությունները կիրառել են Սիրիայում, սակայն չէին կարող ենթադրել, որ Իրանը, ՌԴ-ը և Հեզբոլլահը մնալու են Սիրիայի կողքին և նրանց պարտության են մատնելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2017 13:41 Asia/Tehran
  • Սիրիան միայնակ չի թողել Պաղեստինին

Սիրիայի նախագահի խորհրդականն ասել է.«Թշնամիներն իրենց բոլոր մարտավարությունները կիրառել են Սիրիայում, սակայն չէին կարող ենթադրել, որ Իրանը, ՌԴ-ը և Հեզբոլլահը մնալու են Սիրիայի կողքին և նրանց պարտության են մատնելու:

Հունիսի 21-ին  Դամասկոսում կայացած Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված համագումարի ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական գծով խորհրդական և մամուլի խոսնակ Բասինե Շաաբանն ասել է .«Միասնականությամբ կարելի է չեզոքացնել թշնամիների դավերը»: Այդ մասին հաղորդել է  ԻՌՆԱ գործակալությունը:

«Օկուպացման առաջին իսկ օրերից, Սիոնիստական ռեժիմը մի սկզնունքի էր հետևում ՝ դա արաբների ու մուսուլմանների միջև պառակտում սերմանելն էր : Սակայն Սիրիան և Դիմադրության առանցքը մշտապես պայքարեցին սիոնիստների այդ քայլի դեմ». հավաստել է Բասինե Շաաբանը: