Վիրավոր ահաբեկիչները տեղախովել են Իսրայելի բժշկական կենտրոններ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65514-Վիրավոր_ահաբեկիչները_տեղախովել_են_Իսրայելի_բժշկական_կենտրոններ
Սիրիայի արևմտյան ճակատում վիրավորված ահաբեկիչների մեկ այլ խումբ բուժում ստանալու համար տեղափոխվել է զավթված տարածքներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2017 03:03 Asia/Tehran
  • Վիրավոր ահաբեկիչները տեղախովել են Իսրայելի բժշկական կենտրոններ

Սիրիայի արևմտյան ճակատում վիրավորված ահաբեկիչների մեկ այլ խումբ բուժում ստանալու համար տեղափոխվել է զավթված տարածքներ:

«Ալ-Ալամ» հեռուստակայանը հղում կատարելով սիրիական աղբյուրների հաղորդել է, որ «Ջեբհաթ-ալ-Նոսրա» ահաբեկչական խումբը Սիրիայի բանակի հետ շաբաթ օրը Ալ-Ղանիթրայի տարածքում տեղի ունեցած ծանր բախումների ընթացքում վիրավորված իր անդամներին բուժման համար տեղափոխել է զավթված տարածքներում գտնվող բժշկական կենտրոններ:

Սիոնիստական ռեժիմի վարչապետն անցած տարի Գոլանի զավթված տարածքի մերձակայքում այդ ռեժիմի բժշկական կենտրոններում այցի գնալով մի խումբ վիրավորված ահաբեկիչների հայտարարեց, որ Թել Ավիվը պաշտպանում է Սիրիայի կառավարության դեմ կռվող ցանկացած զինված խմբի:

Շաբաթ օրը սիրիական ուժերի և «Ջեբհաթ-ալ-Նոսրա» խմբի ահաբեկիչների միջև ծանր մարտերից հետո Սիոնիստական ռեժիմի օդուժն ահաբեկիչների պարտությունը կանխելու նպատակով ռմբակոծեց Գոլանի հյուսիսային տարածքում ու Ղանիթրայում գտնվող Սիրիայի բանակի դիրքերը:

Ի դեպ, Սիրիայի բանակը շաբաթ երեկոյան հայտարարեց, որ հետ է մղել Ղանիթրայի արվարձանում գտնվող Ալ-Բաըս քաղաքի դեմ «Ջեբհաթ-ալ-Նոսրա»-ի ահաբեկիչների ու այդ խմբի դաշնակիցների հարձակումը: