Սիրիա.« ԱՄՆ-ի նոր հայտարարությունները պատրվակ են` ագրեսիա իրականացնելու համար»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65934-Սիրիա._ԱՄՆ_ի_նոր_հայտարարությունները_պատրվակ_են_ագրեսիա_իրականացնելու_համար
Սիրիան հայտարարել է.«ԱՄՆ-ն Դամասկոսի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով , պատրվակ է որոնում այս երկրի վրա հարձակվելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2017 12:51 Asia/Tehran
  • Սիրիա.« ԱՄՆ-ի  նոր հայտարարությունները պատրվակ են`  ագրեսիա իրականացնելու համար»

Սիրիան հայտարարել է.«ԱՄՆ-ն Դամասկոսի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով , պատրվակ է որոնում այս երկրի վրա հարձակվելու համար»:

ՍԱՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ՆԳ նախարարության մի պաշտոնյա ,ով չցանկացավ ներկայանալ, հերքել է քիմիական հարձակում իրականացնելու Սիրիայի մտադրության կապակցությամբ ԱՄՆ-ի հայտարարությունները,և դրանք անհիմն է համարել :

Ըստ հաղորդման՝ Սիրիան դատապարտում է Վաշինգտոնի սպառնալիքները և Սիրիայի ժողովրդի ու բանակի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիա ահաբեկչական խմբերին ուղղված ծառայություն է որակում: 

Հաղորդման համաձայն՝ Սիրիայի դեմ ցանկացած հարձակում հակադրվում է ՄԱԿ-ի կանոնագրի սկզբունքներին և  Անվտանգության խորհրդի բանաձևերին:

Սիրիայի կառավարությունը հերքել է քիմիական հարձակման նախադրյալներ ստեղծելու կապակցությամբ Դամասկոսի դեմ ուղղված ԱՄՆ-ի վերջերս հնչեցրած մեղադրանքները: