ԱՄՆ-ը պատրաստվում է հարվածել Ասադի դիրքերին. CNN
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65936-ԱՄՆ_ը_պատրաստվում_է_հարվածել_Ասադի_դիրքերին._cnn
ԱՄՆ ռազմանավերն ու կործանիչները տեղավորված են հարձակողական դիրքերում՝ Սիրիային հնարավոր հարված հասցնելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնում իր աղբյուրներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2017 12:58 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը պատրաստվում է հարվածել Ասադի դիրքերին. CNN

ԱՄՆ ռազմանավերն ու կործանիչները տեղավորված են հարձակողական դիրքերում՝ Սիրիային հնարավոր հարված հասցնելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնում իր աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով, Վաշինգտոնը դեռևս չի պատրաստվում հարվածել Սիրիային, ամերիկացի զինվորականները շուրջօրյա հսկում են Սիրիայի «Շայրաթ» ավիաբազայում ինքնաթիռների կամ քիմիական նյութերով բեռնարկղերի հնարավոր տեղաշարժերին:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ասադի զորքերի ընթացիկ գործողությունները նման են ապրիլի 4-ին Իդլիբում իրականացված քիմիական հարձակմանը նախորդած գործողություններին: Վաշինգտոնը սպառնացել է, որ նոր քիմիական հարձակման համար Ասադի ռեժիմը շատ թանկ կվճարի:

armedia.am