Ամերիկյան ինքնաթիռնեը հետախուզում են ռուսական ռազմաբազան՝ Սիրիայում
Հուլիս 02, 2017 14:18 Asia/Tehran
Ամերիկյան ռազմական ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել սիրիական Տարտուսում գտնվող ռուսական ռազմա-ծովային բազայի շրջանում, տեղեկացնում է ,Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ռազմական ինքնաթիռների թռիչքներին հետևող կայքերի հաղորդումներին:
Նշվում է, որ թռիչքն իրականացրել է ԱՄԲ ՌՕՈւ RC-135U ինքնաթիռը, որն օդ է բարձրացել հունական Կրետե կղզու Սուդա-բեյ բազայից: Հետախույզ ինքնաթիռը երկար ժամանակ թռել է սիրիական ափերի երկայնքով՝ Տարտուսի ռուսական բազայից մոտ 40 կմ հեռավորությամբ: Նախօրեին ևս տեղեկություն էր ստացվել, որ ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Տարտուսի բազայի մոտակայքում:
hraparak.am/
Պիտակ