ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում զոհվել են հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ
Համաձայն հաղորդումների, Ռաքքայում Սիրիայի քրդական ուժերի գործողությունը սկսվելուց ի վեր, ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռների իրականացրած ռմբակոծությունների հետևանքով, քաղաքում զոհվել են առնվազն 224 խաղաղ քաղաքացիներ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայում մարդու իրավունքների դիտորդ տնօրեն Ռամի Աբդոլռամանը հավելել է. «Զոհվածների մեջ կան 38 երեխաներ և 28 կանայք»:
Ավելի վաղ լրատվական աղբյուրները տեղեկացրել էին Սիրիայի տարբեր տարածքներում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռների գործողությունների հետևանքով հարյուրավոր խաղաղ քաղաքացիների սպանվելու մասին:
Այս հարձակումները մշտապես արժանացել են Սիրիայի և իրավապաշտպան կառույցների բողոքին:
Ռաքքա քաղաքում ԱՄՆ-ի հովանավորության ներքո գտնվող Սիրիայի քուրդերի ժողովրդավարական ուժերի գործողությունը սկսվել է հունիսի 6-ին: Այս գործողության արդյունքում մինչ այսօր ահաբեկիչների գրավումից լիովին ազատագրվել են քաղաքի չորս թաղամասերը: