Դամասկոսն աջակցել է Սիրիայի հարավ-արևելքում դեէսկալացիայի նոր գոտու ստեղծումը
Դամասկոսի ներկայացուցիչը հայտնել է Սիրիայի հարավ-արևմուտքում հաստատված զինադադարի մասին. նրա խոսքով՝ կառավարությունը ողջունում է ցանկացած քայլ, որը ճանապարհ է բացում խաղաղ որոշումների համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք ողջունում ենք քայլերը, որոնք թույլ կտան դադարեցնել կրակը և ճանապարհ կբացեն խաղաղ կարգավորման համար», - ասել է պաշտոնյան:
Նա նաև ասել է, որ Սիրիայի լռությունն այս թեմայի վերաբերյալ «գոհունակության նշան է»:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ը և ԱՄՆ-ը պատրաստ են հայտարարել Սիրիայի հարավ-արևմուտքում կրակը դադարեցնելու մասին՝ սկսած 2017 թվականի հուլիսի 9-ից: Նախարարի խոսքով՝ այս գոտում զինադադարի ռեժիմը կգործի տեղական ժամանակով ժամը 12-ից:
tert.am/