Դամասկոսն աջակցել է Սիրիայի հարավ-արևելքում դեէսկալացիայի նոր գոտու ստեղծումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66814-Դամասկոսն_աջակցել_է_Սիրիայի_հարավ_արևելքում_դեէսկալացիայի_նոր_գոտու_ստեղծումը
Դամասկոսի ներկայացուցիչը հայտնել է Սիրիայի հարավ-արևմուտքում հաստատված զինադադարի մասին. նրա խոսքով՝ կառավարությունը ողջունում է ցանկացած քայլ, որը ճանապարհ է բացում խաղաղ որոշումների համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2017 13:41 Asia/Tehran
  • Դամասկոսն աջակցել է Սիրիայի հարավ-արևելքում դեէսկալացիայի նոր գոտու ստեղծումը

Դամասկոսի ներկայացուցիչը հայտնել է Սիրիայի հարավ-արևմուտքում հաստատված զինադադարի մասին. նրա խոսքով՝ կառավարությունը ողջունում է ցանկացած քայլ, որը ճանապարհ է բացում խաղաղ որոշումների համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Մենք ողջունում ենք քայլերը, որոնք թույլ կտան դադարեցնել կրակը և ճանապարհ կբացեն խաղաղ կարգավորման համար», - ասել է պաշտոնյան:

Նա նաև ասել է, որ Սիրիայի լռությունն այս թեմայի վերաբերյալ «գոհունակության նշան է»:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ը և ԱՄՆ-ը պատրաստ են հայտարարել Սիրիայի հարավ-արևմուտքում կրակը դադարեցնելու մասին՝ սկսած 2017 թվականի հուլիսի 9-ից: Նախարարի խոսքով՝ այս գոտում զինադադարի ռեժիմը կգործի տեղական ժամանակով ժամը 12-ից:

tert.am/