Չպետք է թույլ տալ, որ ահաբեկչական խմբավորումները խախտեն Սիրիայում հաստատված հրադադարը
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Սիրիայում հրադադարը չպետք է դառնա հնարավորություն ահաբեկչական խմբավորումների համար»:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 9-ին Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադար է հաստատվել պաշտոնական Դամասկոսի և սիրիական զինված ընդդիմադիրների միջև:
Այսօր Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, ընդգծելով, որ Սիրիայում քաղաքական լուծումը պետք է լինի ուշադրության կենտրոնում, միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է.«Սիրիայի տարբեր շրջաններում հրադադարի հաստատումը կարող է նպաստել քաղաքական գործընթացի ամրապնդմանը, բայց որոշ կողմեր իրենց նպատակների իրագործման համար փորձում են հաստատված հրադադարը խախտել և այն դարձնել հնարավորություն ահաբեկչական խմբավորումների համար»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Մոսուլի ազատագրումը՝ հոգևոր առաջնորդների ցուցումների, երկրի զինված ուժերի հետ Հաշդ Ալ Շաաբիի ուժերի գործողություների ներդաշնակության և տարածաշրջանում Իրաքի դիրքի վերականգնման արդյունքն է համարել: