Չպետք է թույլ տալ, որ ահաբեկչական խմբավորումները խախտեն Սիրիայում հաստատված հրադադարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66924-Չպետք_է_թույլ_տալ_որ_ահաբեկչական_խմբավորումները_խախտեն_Սիրիայում_հաստատված_հրադադարը
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Սիրիայում հրադադարը չպետք է դառնա հնարավորություն ահաբեկչական խմբավորումների համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2017 14:49 Asia/Tehran
  • Չպետք է թույլ տալ, որ ահաբեկչական խմբավորումները խախտեն Սիրիայում հաստատված հրադադարը

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Սիրիայում հրադադարը չպետք է դառնա հնարավորություն ահաբեկչական խմբավորումների համար»:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  հուլիսի 9-ին Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադար է հաստատվել պաշտոնական Դամասկոսի և սիրիական զինված ընդդիմադիրների միջև:

Այսօր Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, ընդգծելով, որ Սիրիայում քաղաքական լուծումը պետք է լինի ուշադրության կենտրոնում, միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է.«Սիրիայի տարբեր շրջաններում հրադադարի հաստատումը կարող է նպաստել  քաղաքական գործընթացի ամրապնդմանը, բայց որոշ կողմեր իրենց նպատակների իրագործման համար փորձում են  հաստատված հրադադարը խախտել և այն դարձնել հնարավորություն ահաբեկչական խմբավորումների համար»:  

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Մոսուլի ազատագրումը՝ հոգևոր առաջնորդների ցուցումների, երկրի զինված ուժերի հետ Հաշդ Ալ Շաաբիի ուժերի գործողություների ներդաշնակության և տարածաշրջանում Իրաքի դիրքի վերականգնման արդյունքն է համարել: