«Կատարի դեմ բոյկոտը նշանակում է Ռիադի համաձայնագրի խախտում».Կատարի պաշտոնյա
Կատարի կառավարության հաղորդակցության գրասենյակի տնօրեն Շեյխ Սաիֆ Բեն Ահմեդ Ալ-Սանին հայտարարել է .«Դոհայի դեմ Արաբական երկրների քառյակի պարտադրյալ բոյկոտը նշանակում է բացահայտորեն խախտել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կանոնագիրը և Ռիադի 2013 և 2014 թթ.-ի համաձայնագրերը»:Այս մասին հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Անդրադառնալով Ռիադի համաձայնագրերին, Կատարի կառավարության հաղորդակցության գրասենյակի տնօրեն Շեյխ Սաիֆ Բեն Ահմեդ Ալ-Սանին ընդգծել է.«Այս երկու համաձայնագրերի նպատակն է երաշխավորել ու ամրապնդել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների միջև համագործակցությունը և չմիջամտել այդ երկրների ներքին գործերին»:
Ալ Սանին նշել է.«Կատարի հետ հարաբերությունը խզելուց հետո այդ երկրների պահանջները չեն վերաբերում Ռիադի համաձայնագրերին և նրանց քայլերը փաստորեն պառակտում են առաջացրել Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամների միջև»:
Այսօր Կատարը եռօրյա վերջնագիր է ներկայացրել, հայտարարելով ,որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդում իր ներկայությունը կշարունակի միայն արաբական քառյակի կողմից բոյկոտին վերջ տրվելու դեպքում: