Կատարը բացահայտել է ՝ Արաբիան և ԱՄԷ-ն աջակցում են ԻԼԻՊ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67040-Կատարը_բացահայտել_է_Արաբիան_և_ԱՄԷ_ն_աջակցում_են_ԻԼԻՊ_ին
Կատարը փաստաթղթեր է հրապարակել, որոնք ապացուցում են, որ Արաբիան և Էմիրություններն աջակցում են Եմենում Ալ-Ղաիդային և ԻԼԻՊ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2017 07:20 Asia/Tehran
  • Կատարը բացահայտել է ՝ Արաբիան և ԱՄԷ-ն աջակցում են ԻԼԻՊ-ին

Կատարը փաստաթղթեր է հրապարակել, որոնք ապացուցում են, որ Արաբիան և Էմիրություններն աջակցում են Եմենում Ալ-Ղաիդային և ԻԼԻՊ-ին:

Վաշինգտոնում Կատարի դեսպանատունը հոկտեմբերի 25-ին  դիվանագիտական փաստաթղթեր է տրամադրել Կատարի ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Բին Աբդոլռահման Ալ-Սանիին:

«Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ըստ փաստաթղթերի , Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանը և Էմիրությունների արքայազն Մոհամմեդ Բին Զայեդ Ալե-Նահյանը սատարում են Եմենում ահաբեկչական խմբերին: 

ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը մտահոգություն է հայտնել Ալ-Ղաիդայի և ահաբեկչական այլ խմբավորումների հետ Բեն Սալմանի կապի վերաբերյալ, դժգոհելով Եմենում և նրա հարևան երկրներում Ալ-ղաիդայի տարածումից:

Փաստաթղթերում մանրամասներ են հաղորդվել Ալ-Ղաիդայի երկու պարագլուխների գործունեության և Արաբիայի անվտանգության ու հետախուզական կազմակերպության ղեկավար Խալեդ Բին Ալի Բին Աբդոլլահ Ալ-Համիդանի կողմից Ալ-Ղաիդայի եմենական թևի պարագլուխ Ալի Աբքարին հատկացված ֆինանսական օգնությունների մասին: