Կատար.«Քաղաքական ահաբեկչություն կիրառվելու դեպքում հնարավոր չէ պայքարել ահաբեկչության դեմ»
Ընդգծելով պետությունների ինքնիշխանության ու միջազգային օրենքների հարգման անհրաժեշտությունը, Կատարի ԱԳ նախարարն ասել է.«Որոշ երկրների կողմից քաղաքական ու գաղափարական ահաբեկչություն կիրառվելով հնարավոր չէ ահաբեկչության դեմ պայքար մղել»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Այսօր Դոհայում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալ Սանին ասել է.«Այն ինչ ներկայումս տարածաշրջանում տեղի է ունեցել բարդացրել է ահաբեկչության դեմ պայքարը, մինչդեռ այս պայքարը պահանջում է բոլոր երկրների համագործակցությունը»:
Կարևորելով պարսիցծոցյան արաբական երկրների հարաբերություններում ծագած ճգնաժամի արագ կարգավորման անհրաժեշտությունը, Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակի կապակցությամբ:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի տարածաշրջան կատարած պաշտոնական այցի նպատակն է քննարկել Կատարի և Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի ու Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ծագած տարածաշրջանային լարվածությունը:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այսօր ժամանել է Դոհա: