Լավրով. Ամերիկյան Կոալիցիան ձգտում է պահպանել «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67864-Լավրով._Ամերիկյան_Կոալիցիան_ձգտում_է_պահպանել_Ջեբհաթ_ալ_Նուսրա_ն
Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հրամանատարության ներքո այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիան երբևէ Սիրիայում չի կռվել «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի դեմ: Նա ասել է. «Ամերիկյան կոալիցիան ձգտում է պահպանել այս ահաբեկչական խմբին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2017 03:08 Asia/Tehran
  • Լավրով. Ամերիկյան Կոալիցիան ձգտում է պահպանել «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ն

Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հրամանատարության ներքո այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիան երբևէ Սիրիայում չի կռվել «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի դեմ: Նա ասել է. «Ամերիկյան կոալիցիան ձգտում է պահպանել այս ահաբեկչական խմբին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը ամերիկյան NBC հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «Քանի որ ԱՄՆ-ն ցանկություն չունի պայքարել «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի դեմ, Սիրիայում ահաբեկիչների դեմ ուղղված քայլերը համադրելու կապակցությամբ Ռուսաստանի հետ այդ երկրի համաձայնությունը ձախողվել է»:

Լավրովը Սիրիայում լարվածության մեղմացման տարածքների ստեղծումն այդ երկրի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ կարևոր նախագիծ համարելով, հույս է հայտնել, որ այդ նախագծի գործադրմամբ, առավել ազդեցիկ պայքար կմղվի ահաբեկչական խմբերի, այդ թվում` «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի դեմ:

Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան 2017 թվականի մայիսի 4-ին Աստանայում կայացած սիրիական բանակցությունների չորրորդ շրջանում ստորագրեցին Սիրիայում չորս ապահով տարածքների ստեղծման մասին համաձայնագիրը, որը տարածվում է Իդլիբ նահանգի, Հոմս քաղաքի հյուսիսային տարածքի, արևելյան Ղութայի և Սիրիայի հարավային տարածքի նկատմամբ:

Չորս ապահով տարածքների ստեղծման մասին համաձայնագիրը գործադրման է հանձնվել մայիսի 6-ից: