Լավրով. Ամերիկյան Կոալիցիան ձգտում է պահպանել «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ն
Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հրամանատարության ներքո այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիան երբևէ Սիրիայում չի կռվել «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի դեմ: Նա ասել է. «Ամերիկյան կոալիցիան ձգտում է պահպանել այս ահաբեկչական խմբին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը ամերիկյան NBC հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «Քանի որ ԱՄՆ-ն ցանկություն չունի պայքարել «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի դեմ, Սիրիայում ահաբեկիչների դեմ ուղղված քայլերը համադրելու կապակցությամբ Ռուսաստանի հետ այդ երկրի համաձայնությունը ձախողվել է»:
Լավրովը Սիրիայում լարվածության մեղմացման տարածքների ստեղծումն այդ երկրի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ կարևոր նախագիծ համարելով, հույս է հայտնել, որ այդ նախագծի գործադրմամբ, առավել ազդեցիկ պայքար կմղվի ահաբեկչական խմբերի, այդ թվում` «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի դեմ:
Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան 2017 թվականի մայիսի 4-ին Աստանայում կայացած սիրիական բանակցությունների չորրորդ շրջանում ստորագրեցին Սիրիայում չորս ապահով տարածքների ստեղծման մասին համաձայնագիրը, որը տարածվում է Իդլիբ նահանգի, Հոմս քաղաքի հյուսիսային տարածքի, արևելյան Ղութայի և Սիրիայի հարավային տարածքի նկատմամբ:
Չորս ապահով տարածքների ստեղծման մասին համաձայնագիրը գործադրման է հանձնվել մայիսի 6-ից: