Հրադադարի համաձայնության գործադրում Լիբանանի Աարսալի սահմանագծում
Լիբանանի Արսալի սահմանագծում Հեզբոլլահի և Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խբերի միջև հրադադար է հաստատվել: Այդ մասին տեղեկացրել են լիբանանյան աղբյուրները:
Վկայակոչելով Ալ-Մայադին գործակալությունը, Իրանի ռադիո-հեռուստատեսությունը հաղորդել է, որ հինգշաբթի առավտյան ժամը 6-ին Լիբանանի ու Սիրիայի Աարսալի սահմանագծի երկայնքով ձգված բոլոր ճականտերում հրադադար է հաստատվել:
Հրադադրի համաձայնությունը կայացել է Լիբանանի հանրային անվտանգության կազմակերպության գլխավոր տնօրեն Աբբաս Էբրահիմի միջնորդությամբ:
Հրադադարի հաստատման մասին նա հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը մուսուլմաններին շնորհավորել է Հեզբոլլահի ուժերի առանցքայնությամբ Աարսալի ազատագրման և Լիբանանի դիմադրության ուժերի հաղթանակի կապակցությամբ:
Չորեքշաբթի օրը Ալ-Մենար հեռուստատեսության ուղիղ եթերում ունեցած ելույթում Սեյեդ Հասան Նասրոլլահը կարևոր ձեռքբերումներ է համարել Լիբանանի դիմադրության ուժերի ակնառու առաջախաղացումը և Աարսալի ազատագրման գործուղությունների ընթացքում Լիբանանի բանակի քայլերը: