Սիրիան պատրաստ է ապաէսկալացման գոտիներում հաշտության գնալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68318-Սիրիան_պատրաստ_է_ապաէսկալացման_գոտիներում_հաշտության_գնալ
Սիրիայի Ազգային հաշտության նախարարն ասել է.«Պաշտոնական Դամասկոսը և նրա դաշնակիցները ջանքեր են գործադրում, որպեսզի ապաէսկալացման կամ ոչ բախումային գոտիներում հաստատված հրադադարը դառնա ազգային հաշտության սկզբնաքայլը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2017 12:45 Asia/Tehran
  • Սիրիան պատրաստ է   ապաէսկալացման գոտիներում հաշտության գնալ

Սիրիայի Ազգային հաշտության նախարարն ասել է.«Պաշտոնական Դամասկոսը և նրա դաշնակիցները ջանքեր են գործադրում, որպեսզի ապաէսկալացման կամ ոչ բախումային գոտիներում հաստատված հրադադարը դառնա ազգային հաշտության սկզբնաքայլը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Նշելով ,որ  պաշտոնական Դամասկոսը ողջունում է ազգային հաշտությանն ուղղված պայմանավորվածությունները, Սիրիայի Ազգային հաշտության նախարար՝ Ալի Հեյդարը  նշել է.«Սիրիան և դաշնակից երկրները իրենց օրակարգում ներառել են ապաէսկալացման գոտիները ազգային հաշտության գոտիների վերածելու ծրագիրը»:

Սիրիայի զինյալ ընդդիմադիրներին ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու կապակցությամբ ԱՄՆ տված խոստումի մասին նախարար Ալի Հեյդարը հստակեցրել է.«Ահաբեկիչներին ուղղված աջակցությունների դադարեցումը, սահմանների և օդային կամուրջների փակելը,որտեղից  զինյալներ են մուտք գործում Սիրիա, կարող են լինել սկզբնակետ` այդ երկրի ճգնաժամին վերջ դնելու համար»:

Ալի Հեյդարը հավելել է.«Քանի դեռ շարունակվում է ահաբեկիչների մուտքը Սիրիա, նշանակում է,որ այդ երկրում շարունակվում է ճգնաժամը»: