Նավազ Շարիֆը հրաժարական է տվել
Այն բանից հետ, երբ Պակիստանի գերագույն դատարանը այդ երկրի վարչապետի արաժանավորության մերժման վճիռ է կայացրել, նա հրաժարական է տվել:
ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ, «Պանամայի փաստաթղթերի» կոռուպցիայի գործում Պակիստանի գերագույն դատարանը վարչապետ Նավազ Շարիֆին է մեղավոր ճանաչել և որակազրկել է նրան:
Նավազ Շարիֆի որակազրկման մասին հայտարարությունից հետո, անվտանգության ուժերը Իսլամաբադ և Ռավալպինդի քաղաքներում անվտանգության ծավալուն միջոցառումներ են իրականացնում և հինգ մարդուց ավելի հավաքներն էլ արգելվել են:
Գերագույն դատարանի կայցրած վճռի համաձայն` Նավազ Շարիֆը զրկվում է քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքից, իսկ Նավազ Շարիֆն ու նրա ընտանիը զրկվել են արտասահման մեկնելու իրավունքից:
Պակիստանի գերագույն դատարանը որակազրկել է նաև այդ երկրի տնտեսության և ֆինանսների նախարարին ու նրա փեսային: