Սիրիայի ԱԳ նախարարությունը քննադատեց ամերիկյան կոալիցիային
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան ոտնձգիչ կոալիցիան նպաստում է Սիրիան ավերելու և պատերազմն ու ճգնաժամը երկարաձգելու ահաբեկչական խմբերի գործողությունների շարունակմանը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարությունը կիրակի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահից պահանջեց կատարել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման, Սիրիայի ժողովրդի նկատմամբ ամերիկյան կոալիցիայի ոճրագործություններին վերջ տալու և ահաբեկչության դեմ պայքարի մասին ԱԽ-ի բանաձևերը հարգելու կապակցությամբ բոլոր երկրների վրա ճնշում գործադրելու իր առաքելությունը:
Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին հղած երկու առանձին նոտաներում կոչ է արել դադարեցնել առանց Սիրիայի կառավարության և ՄԱԿ-ի շրջանակից դուրս ձևավորված ամերիկյան անօրինական կոալիցիայի աշխատանքներն ու լուծարել այն:
Սիրիայի ԱԳ նախարարության նոտաներում ասված է, որ ամերիկյան ոտնձգիչ կոալիցիան հատկապես Ռաքքա, Հասաքե, Հալեպ և Դեյր-էլ-Զոր նահանգներում ամենօրյա ավիահարվածների միջոցով շարունակում է սիրիացի անմեղ քաղաքացիների պարագային իր ոճրագործությունները: