Ասադ.«Սիրիան վտանգավոր ահաբեկչություն է դիմագրավում»
Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադը հայտարարել է, որ իր երկիրն աննախադեպ վտանգավոր ահաբեկչություն է դիմագրավում:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի բանակի կազմավորման 72-ամյակի առիթով, «Ջեյշ Ալ-Շաաբ» (ժողովրդի բանակ) թերթին տված հարցազրույցում, Ասադը թաքֆիրական ահաբեկիչներին այդ երկրի պաշտմական թշնամին է համարել, որոնք տարածաշրջանային ու վերտարածաշրջանային երկրների բազմակողմանի աջակցությամբ, ձգտում են տիրել ողջ տարածաշրջանին:
«Բանակի դիմադրության, ժողովրդի ընկերակցության և զոհվածների անմեղ արյան շնորհիվ, շարունակվում են Սիրիայի ձեռքբերումներն ահաբեկչության դեմ պատերազմում»,-ասել է Ասադը:
Սիրիայի նախագահը նշել է, որ այդ երկրի բանակն արժանապատվությամբ սխրանքներ է գործում և վճռակամությամբ ուրվագծում է մոտալուտ հաղթանակի հորիզոնը: