Ասադ.«Սիրիան վտանգավոր ահաբեկչություն է դիմագրավում»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68710-Ասադ._Սիրիան_վտանգավոր_ահաբեկչություն_է_դիմագրավում
Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադը հայտարարել է, որ իր երկիրն աննախադեպ վտանգավոր ահաբեկչություն է դիմագրավում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 10:51 Asia/Tehran
  • Ասադ.«Սիրիան վտանգավոր ահաբեկչություն է դիմագրավում»

Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադը հայտարարել է, որ իր երկիրն աննախադեպ վտանգավոր ահաբեկչություն է դիմագրավում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի բանակի կազմավորման 72-ամյակի առիթով, «Ջեյշ Ալ-Շաաբ» (ժողովրդի բանակ) թերթին տված հարցազրույցում, Ասադը թաքֆիրական ահաբեկիչներին այդ երկրի պաշտմական թշնամին է համարել, որոնք տարածաշրջանային ու վերտարածաշրջանային երկրների բազմակողմանի աջակցությամբ, ձգտում են տիրել ողջ տարածաշրջանին:

«Բանակի դիմադրության, ժողովրդի ընկերակցության և զոհվածների անմեղ արյան շնորհիվ, շարունակվում են Սիրիայի ձեռքբերումներն ահաբեկչության դեմ պատերազմում»,-ասել է Ասադը:

Սիրիայի նախագահը նշել է, որ այդ երկրի բանակն արժանապատվությամբ սխրանքներ է գործում և վճռակամությամբ ուրվագծում է մոտալուտ հաղթանակի հորիզոնը: