Ամերիկյան կոալիցիայի նոր հանցագործությունները. Դեյլ Էլ-Զորում զոհվել է 60 քաղաքացի
ԱՄՆ-ի հակաիլիպական կոալիցիայի կործանիչների հերթական հարձակման հետևանքով Դեյր Էլ-Զորում զոհվել է 60 խաղաղ քաղաքացի:
Վկայակոչելով Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ երեքշաբթի առավոտյան ամերիկյան կոալիցիայի կորտծանիչները ռմբակոծել են Դեյր Էլ-Զոր նահանգի արևելյան որոշ շրջաններ և հրի ու սրի մատնել խաղաղ քաղաքացիներին:
Ավելի վաղ, սույն թվականի հուլիսի 30-ին, Սիրիայի Դեյր Էլ-Զոր նահանգի Ալբուքեմալ քաղաքի հիվանդանոցի վրա ամերիկյան կոալիցիայի կործանիչների հարձակման հետևանքով զոհվել է նվազագույնը 6 քաղաքացի, այդ թվում՝ մի քանի կին ու երեխա և վիրավորվել է 10 մարդ:
Ամերիկյան կոալիցիայի կողմից Սիրիայի խաղաղ քաղաքացիների վրա իրականացվող հարձակումների հետ միաժամանակ, կիրակի օրը Սիրիայի ԱԳ նախարարությունը երկու առանձին նամակներ է հղել ՄԱԿ-ին և ԱԽ-ին: Նամակների մեջ Սիրիայի ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական կոալիցիան համարել է անօրինական ու ՄԱԿ-ի շրջանակներից դուրս և կարևորել է կոալիցիայի լուծարման անհրաժեշտությունը: