Պակիստանի վարչապետ է ընտրվել Շահիդ Հական Աբբասին
Պակիստանի վարչապետ է ընտրվել Շահիդ Հական Աբբասին։ Նման որոշում են կայացրել Պակիստանի խորհրդարանականները։
Աբբասին ընտրվել է երկրի Ազգային ժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ՝ նրա օգտին է քվեարկել 342 պատգամավորներից 221-ը։
Շահիդ Հական Աբբասին նախկին վարչապետի Նավազ Շարիֆի բազմամյա համախոհն է, որին պաշտոնից հեռացրել էին նրա ընտանիքի անդամների հասցեին կոռուպցիոն մեղադրանքների պատճառով։
Դիտորդների կարծիքով, իշխող կուսակցությունը հույս ունի, որ Աբբասին կլինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար քանի դեռ իշխանության չի եկել նախկին վարչապետի եղբայրը՝ Շահբազ Շարիֆը։
Դրա համար նախկին վարչապետի եղբայրը, ոը հիմա Փենջաբի նահանգապետն է, պետք է մի շարք ընթացակարգեր անցնի, այդ թվում խորհրդարանի միջանկյալ քվեարկությունը։ Ակնկալվում է, որ այդ բոլոր ընթացակարգերի համար մոտ 45 օր կպահանջվի։
News.am