Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան տարածքում երկու արկ է ընկել
Օգոստոս 02, 2017 15:20 Asia/Tehran
Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան տարածքում երկու արկ է ընկել։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարության կայքին։
Եւս երկու արկ ընկել է դեսպանատան անմիջապես արտաքին շրջանագծի մոտ։
«Երջանիկ պատահականությամբ զոհեր չեն գրանցվել, պատճառվել է չնչին նյութական վնաս»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանին ԱԳՆ հայտարարել է, որ խստորեն դատապարտում է Դամասկոսում դիվանագիտական ներկայացուցչության դեմ ահաբեկչական հարձակումը։
«Հուսով ենք՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները պատշաճ հրապարակային գնահատական կտան այս հանցագործությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Panorama.am
Պիտակ