ՄԱԿ­ը պատրաստ է ավելացնել Սիրիային տրամադրվող հումանիտար աջակցությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68898-ՄԱԿ_ը_պատրաստ_է_ավելացնել_Սիրիային_տրամադրվող_հումանիտար_աջակցությունը
Սիրիայի հարցով ՄԱԿ­ի գլխավոր քարտուղարի օգնական Ռամզի Էզելդին Ռամզին հանդիպումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի և ԱԳ նախարարի տեղակալ Գենադի Գատիլովի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2017 08:28 Asia/Tehran
  • ՄԱԿ­ը պատրաստ է ավելացնել Սիրիային տրամադրվող հումանիտար աջակցությունը

Սիրիայի հարցով ՄԱԿ­ի գլխավոր քարտուղարի օգնական Ռամզի Էզելդին Ռամզին հանդիպումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի և ԱԳ նախարարի տեղակալ Գենադի Գատիլովի հետ:

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»­ը,  այս մասին   հաղորդել է «ՌԻԱ  Նովոստի»­ի  աղբյուրը:

Ռամզին ողջունել է Ռուսաստանի կողմից Սիրիայում քաղաքական կարգավորման աջակցությունը: «Դեէսկալացիայի  գործընթացն ուղղված է առաջընթացի առանձին գոտիներ ստեղծելուն»,­ ասել է լրատվական գործակալության  աղբյուրը: Հանդիպումների ընթացքում ՄԱԿ­ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը շեշտել է, որ  կազմակերպությունը պատրաստ է մեծացնել Սիրիային տրամադրվող հումանիտար աջակցությունը:

Armenpress.am