Լիբանանի սահմանները մաքրագործվել են «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման ահաբեկիչներից
Լիբանանի Դիմադրության ուժերի գրասենյակը տեղեկացրել է, որ Լիբանանի սահմանները մաքրվել են «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման ահաբեկիչներից:
Ինչպես տեղեկացնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, Լիբանանի դիմադրության ուժերի գրասենյակը հրապարակել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Արևմտյան Ղալամունում գտնվող Ֆելիթեի և Արսալի բարձունքների մաքրագործումը վերացրել է ահաբեկչական խմբավորման կողմից Լիբանանի արևելյան սահմանների դեմ ուղղված ռազմական սպառնալիքի վտանգը:
«Լիբանանի Արսալի բարձունքներում և Սիրիայի Ֆելիթեում Դիմադրության ուժերի բոլոր նպատակներն իրագործվել են: Այս տարածքներում թաքֆիրական ահաբեկչության գոյությանը վերջ տրվելու արդյունքում Դիմադրության գերիներն ազատ են արձակվել և Լիբանանի նահատակների մարմինները վերադարձվել են»,ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև նշված է.«Դիմադրության ուժերը պատրաստ են կատարել Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրոլլահի կողմից պահանջվող ցանկացած գործողություն ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու համար»:
Այդ գործողությունների արդյունքում սպանվել ու ձերբակալվել են «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման հարյուրավոր ահաբեկիչներ: