Լիբանանի սահմանները մաքրագործվել են «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման ահաբեկիչներից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68942-Լիբանանի_սահմանները_մաքրագործվել_են_Ալ_Նուսրայի_ճակատ_խմբավորման_ահաբեկիչներից
Լիբանանի Դիմադրության ուժերի գրասենյակը տեղեկացրել է, որ Լիբանանի սահմանները մաքրվել են «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման ահաբեկիչներից:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Օգոստոս 03, 2017 14:26 Asia/Tehran
  • Լիբանանի սահմանները մաքրագործվել են «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման ահաբեկիչներից

Լիբանանի Դիմադրության ուժերի գրասենյակը տեղեկացրել է, որ Լիբանանի սահմանները մաքրվել են «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման ահաբեկիչներից:

Ինչպես տեղեկացնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, Լիբանանի դիմադրության ուժերի գրասենյակը հրապարակել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Արևմտյան Ղալամունում գտնվող Ֆելիթեի և Արսալի բարձունքների մաքրագործումը վերացրել է ահաբեկչական խմբավորման կողմից Լիբանանի արևելյան սահմանների դեմ ուղղված ռազմական սպառնալիքի վտանգը: 

«Լիբանանի Արսալի բարձունքներում և Սիրիայի Ֆելիթեում Դիմադրության ուժերի բոլոր նպատակներն իրագործվել են: Այս տարածքներում թաքֆիրական ահաբեկչության գոյությանը վերջ տրվելու արդյունքում Դիմադրության գերիներն ազատ են  արձակվել  և Լիբանանի նահատակների մարմինները  վերադարձվել են»,ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշված է.«Դիմադրության ուժերը պատրաստ են կատարել Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրոլլահի կողմից պահանջվող  ցանկացած գործողություն ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու համար»:

Այդ գործողությունների արդյունքում սպանվել ու ձերբակալվել են  «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման հարյուրավոր  ահաբեկիչներ: