Սեյեդ Հասան Նասրոլլահ. Աըրսալում Հեզբոլլահի հաղթանակն Իրանի աջակցության շնորհիվ էր
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը ողջունելով Աըրսալի ճակատամարտում Լիբանանի Հեզբոլլահին ցուցաբերված Սիրիայի բանակի օժանդակությունն, ասել է. «Ահաբեկիչների դիմաց դիմադրության հաղթանակն ԻԻՀ-ի փորձագիտական աջակցության շնորհիվ իրականություն դարձավ»:
Սեյեդ Հասան Նասրոլլահն ուրբաթ օրն ունեցած ելույթում անդրադարձել է Լիբանանի Աըրսալի բարձրունքները «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբի գրավումից ազատելուն:
Երեք տարի առաջ «Ջեբհաթ-ալ-Նուսրա» և ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆիրական խմբերի կողմից գրավված Լիբանանի Աըրսալի և Սիրիայի Արևմտյան Ալ-Ղալամունի բարձրունքների ազատագրման գործողությունը սկսվեց հուլիսի 21-ին, որի արդյունքում Լիբանանի դիմադրության ուժերը ազատագրեցին «Ջեբհաթ-ալ-Նուսրա» խմբի վերահսկողության տակ գտնվող տարածքները: Այս գործողության ընթացքում սպանվեցին ու ձերբակալվեցին «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբի հարյուրավոր անդամներ:
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը նշել է, որ Աըրսալի ազատագրման գործողությանը նպաստել է Հեզբոլլահի կողքին Սիրիայի բանակի պայքարը: Նա ասել է. «Լիբանանի ժողովուրդը շնորհակալ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադից ու այդ երկրի ժողովրդից»:
Սեյեդ Հասան Նասրոլլահը ողջունել է նաև այս հարցում ԻԻՀ դերակատարությունը: Նրա խոսքերով. «Աըրսալի բարձրունքներում դիմադրության հաղթանակն իրականություն դարձավ ԻԻՀ-ի փորձագիտական աջակցության շնորհիվ»: