Սիրիայի ԱԳ փոխնախարարն արձագանքեց Սիրիայի հյուսիսում քրդերի ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69208-Սիրիայի_ԱԳ_փոխնախարարն_արձագանքեց_Սիրիայի_հյուսիսում_քրդերի_ընտրություններին
Սիրիայի ԱԳ փոխնախարարը երկրի հյուսիսում քրդերի կողմից ցանկացած ընտրության կազմակերպումն անտրամաբանական համարեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2017 02:18 Asia/Tehran
  • Սիրիայի ԱԳ փոխնախարարն արձագանքեց Սիրիայի հյուսիսում քրդերի ընտրություններին

Սիրիայի ԱԳ փոխնախարարը երկրի հյուսիսում քրդերի կողմից ցանկացած ընտրության կազմակերպումն անտրամաբանական համարեց:

«Ռոյտերզ»-ի կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեղդադը լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց. «Սիրիան թույլ չի տա իր տարածքի որևէ հատվածի անջատումը»:

«Տարածքի անջատումը Սիրիայի տարածքային ամբողջականության հետ առնչվող խնդիր է և չի կարող բանակցության թեմա դառնալ»,-հայտարարել է Ֆեյսալ Մեղդադը ընդգծելով, որ նրանց ովքեր այս ուղղությամբ ջանք են գործադրում և խրախուսվում են որոշ երկրների ու ռեժիմների կողմից, Սիրիան հորդորում է հրաժարվել այդ մտքից:

Սիրիայի ԱԳ փոխնախարարն անդրադարձավ նաև երկրի որոշ տարածքներում ԱՄՆ- ի իրականացրած ավիահարվածներին և ասաց. «Այս հարձակումները չափազանց վտանգավոր են և Սիրիան դրանց կապակցությամբ չի լռելու»: