Թուրքիան իր համաձայնությունն է տվել Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների Կոնիայի ավիաբազա այցելությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69432-Թուրքիան_իր_համաձայնությունն_է_տվել_Գերմանիայի_խորհրդարանի_պատգամավորների_Կոնիայի_ավիաբազա_այցելությանը
Թուրքիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի միջնորդությամբ համաձայնեց Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների Կոնիայում այդ երկրի զորայինների հաստատման վայր համարվող ավիաբազա այցելության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2017 03:00 Asia/Tehran
  • Թուրքիան իր համաձայնությունն է տվել Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների Կոնիայի ավիաբազա այցելությանը

Թուրքիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի միջնորդությամբ համաձայնեց Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների Կոնիայում այդ երկրի զորայինների հաստատման վայր համարվող ավիաբազա այցելության հետ:

ԻՌՆԱ-ն չորեքշաբթի օրը հղում կատարելով «Հուրրիեթ» լրատվական կայքէջին հաղորդել է, որ Թուրքիայի կառավարությունը Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներին թույլատրելու է Կոնիայում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազայում հանդիպել այդ երկրի զորայինների հետ:

Գերմանիայի ԱԳ նախարարությունը մի նամակով տեղեկացրել է առաջիկա ամիս Կոնիայի ավիաբազա այցի թույլտվության մասին:

Հաղորդման համաձայն՝ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Գերմանիայի խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահին ուղղված նամակում գրել է, որ Թուրքիան իր համաձայնությունն է տվել սեպտեմբերի 8-ին Կոնիայի ավիաբազա այցելության կապակցությամբ ՆԱՏՕ-ի առաջարկին:

Վերջին վեց ամիսներին և հատկապես Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո Թուրքիա-Գերմանիա հարաբերություններում լարվածությունը սրվել է և երկու երկրի պաշտոնատարները խիստ հայտարարություններ են արել միմյանց հասցեին:  Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը բազմիցս Գերմանիայի կառավարությանը մեղադրել է նացիզմը, ծայրահեղական ազգայնականությունը, օտարամերժությունն ու իսլամաֆոբիան հովանավորելու մեջ: