Լարիջանին դատապարտել է Պակիստանի Լահուր քաղաքում տեղի ունեցած պայթյունները
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Պակիստանի խորհրդարանների նախագահներին հղած առանձին ուղերձներում դատապարտել է Պակիստանի Լահուր քաղաքում ահաբեկիչների իրականացրած պայթյունները:
Պակիստանի Ազգային ժողովի և Սենատի նախագահներ Սարդար Այյազ Սադեղին և Ռեզա Ռաբբանիին հղած առանձին ուղերձներում ցավ հայտնելով Պակիստանի և Աֆղանստանի սահմանին և Լահուր քաղաքում իրականացված ահաբեկչական պայթյունների կապակցությամբ, Ալի Լարիջանին հստակեցրել է.«Այս ահաբեկչական հարձակումները մեկ անգամ ևս բացահայտեցին ահաբեկչական խմբերի լուրջ վտանգը, որը դարձել է սպառնալիք տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության ու կայունության համար»:
Նշելով, որ ահաբեկչության չարաբաստիկ երևույթի դեմ բազմակողմ պայքար մղելու համար անհրաժեշտ է բոլոր երկրների համագործակցությունը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը, որպես ահաբեկչության զոհերից մեկը, կանգնած է Պակիստանի կողքին այս ընդհանուր վտանգի դեմ պայքարելու համար»:
Նշենք,որ սույն թվականի օգոստոսի 7-ին Պակիստանի արևելյան Փենջաբ նահանգի կենտրոն Լահուր քաղաքում ռումբի պայթյունի հետևանքով վիրավորվել է 22 մարդ: