Սիրիական բանակը նոր տարածքներ Է նվաճել ԻՊ-ից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69488-Սիրիական_բանակը_նոր_տարածքներ_Է_նվաճել_ԻՊ_ից
Սիրիական բանակը «Իսլամական պետության» ահաբեկիչներից մոտավորապես 1,3 հազար քառակուսի կիլոմետր տարածք Է նվաճել Էս Սուվեյդա հարավային նահանգում եւ ավելի քան 30 կիլոմետր վտանգազերծել Հորդանանի հետ սահմանի երկայնքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2017 15:10 Asia/Tehran
  • Սիրիական բանակը նոր տարածքներ Է նվաճել ԻՊ-ից

Սիրիական բանակը «Իսլամական պետության» ահաբեկիչներից մոտավորապես 1,3 հազար քառակուսի կիլոմետր տարածք Է նվաճել Էս Սուվեյդա հարավային նահանգում եւ ավելի քան 30 կիլոմետր վտանգազերծել Հորդանանի հետ սահմանի երկայնքով:

Այդ  մասին, ինչպես  տեղեկացնում Է  «Արմենպրես»-ը,  հայտնել Է SANA գործակալությունը՝ հղում անելով զինվորական մի աղբյուրի:

«Բանակային զորամասերը դաշնակից ուժերի աջակցությամբ մեծ հաջողությունների են հասել Սուբեյդայի նահանգի Էզ Զաֆ շրջանում եւ հսկողություն հաստատել 1300 քառակուսի կիլոմետր տարածքի եւ մի շարք բարձունքների  նկատմամբ»,-հայտնել Է զինվորական աղբյուրը: Գործակալությունը չի ճշտում, թե որքան ժամանակում են  ազատագրվել այդ տարածքները:

Նա հավելել Է, որ ԻՊ-ի զինյալները մեծ կորուստներ են կրել եւ կորցրել են հսկողությունը առնվազն հինգ շրջանների,  ինչպես նաեւ «Հորդանանի հետ ավելի քան 30 կիլոմետր ձգվող սահմանի բոլոր պահակակետերի նկատմամբ», -հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am