Ավելի քան 600 000 տեղահանված սիրիացի է վերադարձել տուն
Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ ավելի քան 600 000 տեղահանված սիրիացի է վերադարձել տուն:
Ուրբաթ օրը Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Օլիվիա Հիդոնը տեղեկացրել է, որ 2017 թվականի առաջին 7 ամսվա ընթացքում շուրջ 602 759 սիրիացի, որոնք նախկինում հարկադրված հեռացել էին իրենց տներից, կարողացել են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր: Կանխատեսվում է, որ նրանց թիվն անցնելու է նախկինում հայտարարված 685 662-ը:
Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպության ներկայացուցիչն ասել է.«2017-ին տուն վերադարձած սիրիացիների 84 տոկոսը ժամանել է Սիրիայի այլ շրջաներից, մյուս 16 տոկոսը՝ Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում և Իրաքում: Բնակիչների 67 տոկոսը վերադարձել է Հալեպ»:
Օլիվիա Հիդոնի խոսքով՝ սիրիացի տարհանվածների 27 տոկոսը նշել է, որ անկարող են պաշտպանել իրենց ունեցվածքը, իսկ 25 տոկոսի կարծիքով, տարածքում կենսապայմանները լավ և նունիսկ իդեալական են: