Լիբանանի լեռներում հայտնաբերվել է Սիոնիստական ռեժիմի լրտեսական սարքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69698-Լիբանանի_լեռներում_հայտնաբերվել_է_Սիոնիստական_ռեժիմի_լրտեսական_սարքը
Լիբանանի լեռներից մեկում այդ երկրի Դիմադրությունը հայտնաբերել է Սիոնիստական ռեժիմի լրտեսական սարքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2017 13:16 Asia/Tehran
  • Լիբանանի լեռներում հայտնաբերվել է Սիոնիստական ռեժիմի լրտեսական սարքը

Լիբանանի լեռներից մեկում այդ երկրի Դիմադրությունը հայտնաբերել է Սիոնիստական ռեժիմի լրտեսական սարքը:

Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, Լիբանանի Ջեբել շրջանում գտնվող «Էլբարուկ» լեռան վրա  Լիբանանի Դիմադրությանը հաջողվել է հայտնաբերել սիոնիստական ռեժիմի լրտեսական սարքերից մեկը:

Լիբանանի բանակը 2016 թվականին ևս իսրայելական լրտեսական սարք էր հայտնաբերել Ջեբել Էլբարուկում: Սարքը նմանում էր արհեստական ժայռի:

2006 թվականին Լիբանանի դեմ սանձազերծված 33-օրյա պատերազմում իսրայելցի բանակայինների կրած պարտությունից հետո, ՄԱԿ-ի թիվ 1071 բանաձևը Իսրայելին պարտավորեցրել է  չխախտել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց այդ ռեժիմը չի հարգել այդ բանաձևը: