Տասնյակ ահաբեկիչներ են սպանվել Սիրիայում, Աֆղանստանում ու Լիբանանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69702-Տասնյակ_ահաբեկիչներ_են_սպանվել_Սիրիայում_Աֆղանստանում_ու_Լիբանանում
Սիրիայի Հոմս նահանգի հյուսիսարևելյան հատվածում բանակային ստորաբաժանումների կողմից ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքորոշման դեմ իրականացված վերջին գործողությունների արդյունքում առնվազն 25 ահաբեկիչ է սպանվել:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 13, 2017 13:23 Asia/Tehran
  • Տասնյակ ահաբեկիչներ են սպանվել Սիրիայում, Աֆղանստանում ու Լիբանանում

Սիրիայի Հոմս նահանգի հյուսիսարևելյան հատվածում բանակային ստորաբաժանումների կողմից ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքորոշման դեմ իրականացված վերջին գործողությունների արդյունքում առնվազն 25 ահաբեկիչ է սպանվել:

«Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ռուսաստանի կործանիչները Սիրիայի բանակի օդային ուժերի աջակցությամբ ռմբակոծել են Հոմս նահանգում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մի քանի դիրքեր և ոչնչացրել են այդ խմբավորման մի քանի  կենտրոնայականներ: 

Աֆղանստանի ազգային անվտանգության վարչությունը  կիրակի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Անցած 24 ժամերի ընթացքում երկրի տարբեր շրջաններում բանակի իրականացրած գործողություններում, սպանվել են Թալիբան խմբի 71 և ԻԼԻՊ-ի 6  անդամներ»:

Մեկ այլ հաղորդման համաձայն՝  Լիբանանի բանակային ստորաբաժանումները հրետանային և  հրթիռային կրակ են բացել լեռնային Ռաաս-Բաալբեք և  Ալ-Քաա շրջաններում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով ոչնչացվել է ԻԼԻՊ-ի ռազմաբազաներից մեկը և սպանվել են բազայում գտնվող բոլոր ահաբեկիչները: