Սիրիայում հայտնաբերվել են Թուրքիայի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտադրության քիմիական նյութեր
Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով, Սիրիայի որոշ շրջանների ազատագրման օպերացիայում հայտնաբերվել ու առգրավվել են Թուրքիայի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտադրած քիմիական նյութեր:
«Ալ-Ալամ» հեռուստաընկերության չորեքշաբթի օրվա հաղորդման համաձայն՝ Ֆեյսալ Մեղդադն ասել է .«ԱՄՆ-ը, Բրիտանիան և նրանց դաշնակիցները խախտելով քիմիական զենքերի ապատարման դաշինքը, ահաբեկչական խմբերին թունավոր նյութերով են սպառազինում»:
Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է առաջիկա օրերին Սիրիայի քիմիական դոսիեի մասին փաստահավաք խմբի Դամասկոս այցի մասին, ասելով.«Սիրիայի կառավարությունը հետաքննություններ է իրականացրել հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի Խան Շեյխունի շրջանում քիմիական հարձակման մասին»:
Մեղդադի հավաստմամբ, դեռևս արևմտյան երկրներից ոչ մեկը չի պահանջել Խան Շեյխուն գործուղել քիմիական զենքերի ապատարծման կազմակերպության պատվիրակությանը: Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալն ի դեպ ասել է.«Պաշտոնական Դամասկոսը փաստահավաք խմբին է տրամադրելու բոլոր դյուրությունները»: