Դիադրությունը՝ տարածաշրջանի հզոր ուժը
Լիբանանի քաղաքական ավագ վերլուծաբանն ասել է.«Տարածաշրջանի ամենահզոր բանակի հավակնություն ունեցողի պարտությունը, Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի 33-օրյա պատերազմի ամենակարևոր ուղերձն էր»:
2006թ. 33-րօյա պատերազմի մասին Ղոդս գործակալությանը տված հարցազրույցում Լիբանանի քաղաքական ավագ Անիս Նաղաշն ասել է.«Նախքան այս պատերազմը, որոշ երկրներ Իսրայելի բանակին դրդել էին Լիբանանի դեմ ոտնձգության: Սակայն չնայած այդ պատերազմում Իսրայելի բանակին հովանավորում էին ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, այդ ռեժիմը ծանր պարտություն կրեց Լիբանանի դիմադրության ուժերից»:
Անիս Նաղաշը հավաստել է.«Այդ պատերազմում Լիբանանի դիմադրության տարած հաղթանակների արդյունքում Սիոնիստական Ռեժիմի բանակը հրադադար պահանջեց, չնայած պատերազմի ընթացքում օգտագործել էր իր ողջ ռազմական ուժը և ամենաարդիական զինտեխնիկան»: