Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը' վերակառուցման մեկնարկի ավետաբեր
Սիրիայի նախագահի խորհրդականը հայտարարել է. «Պատերազմից հետո առաջին անգամ Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի կազմակերպումը վկայում է պատերազմն ավարտվելու և Սիրիայի վերակառուցման մեկնարկի մասին»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի նախագահի քաղաքական ու լրատվական հարցերով խորհրդական Բեսինա Շաըբանը հայտարարել է. «Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ու դրան ցուցաբերված ներքին ու արտասահմանյան ընդառաջումը վկայում են պատերազմն ավարտվելու, ահաբեկչության կրած պարտության և Սիրիան վերակառուցման վերակառուցման մեկնարկի մասին»:
Բեսինա Շաըբանը Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի կազմակերպումը շրջադարձային է համարել և հույս հայտնել, որ տնտեսական ու քաղաքական զարգացման ուղղությամբ Սիրիայի ժողովրդի մեծ քայլերը կամրապնդվեն:
Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսը օգոստոսի 17-ից 27-ը՝ 10 օր տևողությամբ կայանալու է Դամասկոսի ցուցահանդեսային ավանում:
Ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի 43 երկրներ, այդ թվում ԻԻՀ-ի ու Հայաստանի պետական ու մասնավոր բաժնի ընկերությունները: 31 հոլդինգներով Իրանն ամենամեծ մասնակցությունն ունի Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին:
Դամասկոսի միջազգային վերջին ցուցահանդեսը կազմակերպվեց 2011 թվականին: Անցած հինգ տարիների ընթացքում ահաբեկիչների ներկայության պատճառով այն հնարավոր չէր եղել կրկին կազմակերպել: