Իրանական ընկերությունները կմասնակցեn Սիրիայի վերակառուցման նախագծերին
Սիրիայի խորհրդարանի արտադրության և ծրագրավորման հանձնաժողովի նախագահ Ֆարես Ալ-Շահաբին ասել է.-«Իրանական ընկերությունները կմասնակցեն Սիրիայի տնտեսական վերականգնման նախագծերին»:
ԻՌՆԱ-ն տված հարցազրույցում, Սիրիայի խորհրդարանի արտադրության և ծրագրման հանձնաժողովի նախագահ Ֆարես Ալ-Շահաբին ընգծել է.«Պատերազմի և ահաբեկչության հետևանքով առաջացած ավերածությունները վերականգնելու նպատակով, Սիրիայի կառավարությունը ցանկանում է աջակցություն ստանալ այն երկրներից, ովքեր անկեղծորեն կանգնած են այդ երկրի կողքին և նրանց երիտասարդները զոհվել են Սիրիայի պաշտպանության ճանապարհին»:
Ֆարես Ալ-Շահաբին հավելել է.-«Իրանական ընկերությունները կարող են բոլոր, հատկապես էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, ճանապարհաշինության և արդյունաբերության ոլորտներում մասնակցել Սիրիայի վերանորագման նախագծերին»:
Սիրիայի խորհրդարանում Հալեպի ներկայացուցիչն ասել է.«Սիիայի ավերման, թալանման և ժողովրդի կոտորածին մասնակցող երկրները ոչ մի դերակատարությոն չեն կարող ունենալ այդ երկրի վերակառուցման նախագծերում»:
Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսը օգոստոսի 17-ից 27-ը՝ 10 օր տևողությամբ կայանալու է Դամասկոսի ցուցահանդեսային ավանում: