Ռաքքայում 40 մարդ է զոհվել ամերիկացիների իրականացրած հարձակման հետևանքով
ԻԼԻՊ-ին հարող լրատվական կայքերը հաղորդել են, որ Սիրիայի Ռաքքա քաղաքում ամերիկյան կոալիցիայի իրականացրած ռմբակոծության հետևանքով սպանվել է 40 խաղաղ բնակիչ:
Լիբանանյան «Ալ-Ահդ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԼԻՊ-ին հարող լրատվական կայքերը հաղորդել են, որ ավիահարձակումն իրականացվել է Ռաքքայի Հարե Ալբեդո թաղամասի բնակելի շենքի դեմ:
Սիրիայի տեղական աղբյուրները ևս հայտարարել են, որ ԱՄՆ-ի գլխավորության ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիայի կործանիչները այսօր Ռաքքայում ռմբակոծել են Սիրիայի բանակի դիրքերը:
Ուրբաթ օրը ևս Ռաքքայում ամերիկյան կոալիցիայի կործանիչների իրականացրած հարձակման հետևանքով սպանվել է նվազագույնը 25 խաղաղ բնակիչ և մի քանի ուրիշներ վիրավորվել են:
Սիրիայի կառավարությունը բազմիցս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է վերջ դնել ՄԱԿ-ի շրջանակից դուրս իրականացվող ԱՄՆ-ի անօրինական կոալիցիայի աշխատանքներին: