Ռաքքայում 40 մարդ է զոհվել ամերիկացիների իրականացրած հարձակման հետևանքով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70322-Ռաքքայում_40_մարդ_է_զոհվել_ամերիկացիների_իրականացրած_հարձակման_հետևանքով
ԻԼԻՊ-ին հարող լրատվական կայքերը հաղորդել են, որ Սիրիայի Ռաքքա քաղաքում ամերիկյան կոալիցիայի իրականացրած ռմբակոծության հետևանքով սպանվել է 40 խաղաղ բնակիչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2017 09:02 Asia/Tehran
  • Ռաքքայում 40 մարդ է զոհվել ամերիկացիների իրականացրած հարձակման հետևանքով

ԻԼԻՊ-ին հարող լրատվական կայքերը հաղորդել են, որ Սիրիայի Ռաքքա քաղաքում ամերիկյան կոալիցիայի իրականացրած ռմբակոծության հետևանքով սպանվել է 40 խաղաղ բնակիչ:

Լիբանանյան «Ալ-Ահդ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԼԻՊ-ին հարող լրատվական կայքերը հաղորդել են, որ ավիահարձակումն իրականացվել է Ռաքքայի Հարե Ալբեդո թաղամասի բնակելի շենքի դեմ:

Սիրիայի տեղական աղբյուրները ևս հայտարարել են, որ ԱՄՆ-ի գլխավորության ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիայի կործանիչները այսօր Ռաքքայում ռմբակոծել են Սիրիայի բանակի դիրքերը:

Ուրբաթ օրը ևս Ռաքքայում ամերիկյան կոալիցիայի կործանիչների իրականացրած հարձակման հետևանքով սպանվել է նվազագույնը 25 խաղաղ բնակիչ և մի քանի ուրիշներ վիրավորվել են:

Սիրիայի կառավարությունը բազմիցս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է վերջ դնել ՄԱԿ-ի շրջանակից դուրս իրականացվող ԱՄՆ-ի անօրինական կոալիցիայի աշխատանքներին: