Դամասկոսում կայացել է Իրանի ու Սիրիայի առևտրականների ու ներդրողների համատեղ նիստը
Դամասկոսում կայացած 59-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում կայացել է Իրանի ու Սիրիայի առևտրականների ու ներդրողների համատեղ նիստը: Նիստում ունեցած ելույթում, Սիրիայում Իրանի դեսպան Ջավադ Թորքաբադին ասել է.«Այսօր Իրանն ու Սիրիան միասնական են թշնամիների դեմ պայքարում և տնտեսական բեմում նույնպես իրար կողքի են մնալու»:
Իրան, Իրաք, Սիրիա տնտեսական հարաբերությունների ընդլայնման շտաբի քարտուղար Սաիդ Օհադին ասել է.«Թաքֆիրական-սիոնիստական խմբավորումները մտադիր են ավերել Սիրիայի տնտեսական հիմնաշենային կառույցները, սակայն տնտեսական ընկերությունների կամքով և համագործակցությամբ, թշնամին ձախողելու է»:
Իրանի ու Սիրիայի առևտրականների ու ներդրողների համատեղ նիստում, անդրադառնալով Սիրիայի տնտեսության նկատմամբ Իրանի ցուցաբերած հովանավորությանը, Սիրիայի արտաքին առևտրի և էկոնոմիկայի նախարար՝ Մոհամմեդ Սամեր Ալ-Խալիլը հույս է հայտնել, որ Սիրիայում իրանական ներդրումները կավելանան::
Օգոստոսի 7-ին Դամասոկոսում մեկնարկել է 59-րդ միջազգային ցուցահանդեսը , որը շարունակվելու է մինչև օգոստոսի 26-ը: