Ջաբերի Անսարի.«Լիբանանը տարբեր ազգությունների խաղաղ համակեցության խորհրդանիշ է»
Լիբանանի դրուզական համայնքի հոգևոր առաջնորդի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարարության արաբաաֆրիկյան հարցերով տեղակալն ասել է.«Լիբանանը մուսուլման ու քրիստոնյա տարբեր ազգությունների խաղաղ համակեցության և ահաբեկչության ու սիոնիստական զավթիչ ռեժիմի նկատմամբ դիմադրության խորհրդանիշ է»:
Երեքշաբթի օրը, Բեյրութում Լիբանանի դրուզական համայնքի հոգևոր առաջնորդ՝ Շեյխ Նաիմ Հասանի հետ հանդիպման ժամանակ, Հոսեյն Ջաբերի Անսարին բարձր է գնահատել դրուզական համայնքի դրական դերակատարությունը՝ ազգային փոխըմբռնման ձևավորման և Լիբանանում հասարակական ու քաղաքական կայնության հաստատման գործընթացում:
Ջաբերի Անսարին նշել է, որ ԻԻՀ-ը հովանավորում է Լիբանանի մուսուլման ու քրիստոնյա բնակչության խաղաղ համակեցությունը:
Շեյխ Նաիմ Հասանը նույնպես բարձր է գնահատել Թեհրանի պատմական դերակատարությունը արաբ ու մուսուլման ժողովուրդներին հովանավորելու հարցում:
Երկուշաբթի օրը, Լիբանանի քաղաքական ու հոգևոր այրերի հետ հանդիպելու նպատակով, Բեյրութ է ժամանել Իրանի փոխարտգործնախարարը: Մինչ այս Հոսեյն Ջաբերի Անսարին հանդիպում և զրույց է ունեցել Լիբանանի նախագահի, խորհրդարանի նախագահի, արտգործնախարարի և Լիբանանի Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահի հետ: