Սաըդ Ալ-Հարիրի. Ձգտում ենք Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70464-Սաըդ_Ալ_Հարիրի._Ձգտում_ենք_Իրանի_հետ_հարաբերությունների_ընդլայնմանը
Լիբանանի վարչապետը երեքշաբթի օրը Բեյրութում հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարիին: Հանդիպման ժամանակ նա ընդգծել է երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2017 02:56 Asia/Tehran
  • Սաըդ Ալ-Հարիրի. Ձգտում ենք Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը

Լիբանանի վարչապետը երեքշաբթի օրը Բեյրութում հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարիին: Հանդիպման ժամանակ նա ընդգծել է երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սաըդ Ալ-Հարիրին այս հանդիպման ժամանակ իր ողջույնները փոխանցելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին և ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին, հայտարարել է, որ երկու երկրի միջև հարաբերությունների ամրապնդման ու հզորացման կապակցությամբ հուսադրված է:

Լիբանանի վարչապետն անդրադառնալով տարածաշրջանի ընթացիկ ճգնաժամերին, Սիոնիստական ռեժիմն ու ահաբեկչությունը ներկայացրել է որպես Լիբանանին ու տարածաշրջանն սպառնացող երկու գլխավոր վտանգներ:

Հանդիպման ժամանակ Հոսեյն Ջաբերի Անսարին հաստատելով Լիբանանի և տարածաշրջանի համար Սիոնիստական ռեժիմի և ահաբեկչության ներկայացրած սպառնալիքն, ասել է. «Այս երկու սպառնալիքները երկու երկրի հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համատեղ ենթահող են պատրաստում»:

Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալն այս հանդիպման ընթացքում Լիբանանի հետ հարաբերությունների համակողմանի ընդլայնման համար ԻԻՀ-ի պատրաստակամությունն է հայտնել:

Հոսեյն Ջաբերի Անսարին Լիբանանի քաղաքական ու հոգևոր բարձրաստիճան պաշտոնատարներին հանդիպելու նպատակով երկուշաբթի օրը մեկնել է Բեյրութ: