Սիրիայում հայտնվել Է նոր խմբավորում՝ ավելի քան 25 հազար զինյալներով
Սիրիայում «Խեյաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորումների նոր միավորման թվակազմը գերազանցել Է 25 հազարը:
Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ գեներալ-գնդապետ Իգոր Կորոբովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Ներկայում միավորվել են ավելի քան 70 հրոսակախմբեր, այդ թվում՝ ընդդիմության կազմից, որն ավելի վաղ իրեն դասում Էր չափավորների շարքին: «Խեյաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման ընդհանուր թվակազմը գերազանցում Է 25 հազարը»,- ասել Է Կորոբովը «Բանակ-2017» համաժողովի ընթացքում կայացած կլոր սեղանի ընթացքում: Նրա խոսքով՝ ահաբեկիչների պարագլուխները, ձգտելով միավորել Սիրիայում գործող բոլոր իսլամիստական զինված կազմավորումները, փորձում են ստեղծել նոր կառույց, որում հանգուցային դեր Է խաղում «Ջեբհաթ ան Նուսրան»:
Armenpress.am