Իսլամաբադի պահանջով չեղարկվել է ամերիկացի պաշտոնատարի այցը Պակիստան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70898-Իսլամաբադի_պահանջով_չեղարկվել_է_ամերիկացի_պաշտոնատարի_այցը_Պակիստան
ԱՄՆ-ի ու Պակիստանի միջև լարվածությունը սրվելով, չեղարկվել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ-ի կառավարության հատուկ ներկայացուցչի այցը Իսլամաբադ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2017 07:12 Asia/Tehran
  • Իսլամաբադի պահանջով չեղարկվել է ամերիկացի պաշտոնատարի այցը Պակիստան

ԱՄՆ-ի ու Պակիստանի միջև լարվածությունը սրվելով, չեղարկվել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ-ի կառավարության հատուկ ներկայացուցչի այցը Իսլամաբադ:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն` երկուշաբթի օրը, Պակիստանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Իսլամաբադի խնդրանքով, չեղարկվել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչ  Ալիս Վելսի այցը Իսլամաբադ: Պակիստանի պաշտոնատարները չեն ցանկանում բանակցել ամերիկացի պաշտոնատարների հետ»:

Աֆղանստանի և Պակիստանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր կողմնորոշումը զայրույթ է պատճառել Պակիստանի ժողովրդին, պաշտոնատարներին ու հեղինակավոր դեմքերին:

ԱՄՆ-ը Պակիստանին ահաբեկչությունը հովանավորող պետություն է ներկայացրել և սպառնացել է, որ եթե Իսլամաբադը չվերացնի իր երկրում ահաբեկիչների հենակները, դադարեցնելու է այդ երկրին  ցուցաբերվող ֆինանսական օժանդակությունները:

Տարածաշրջանի քաղաքական հարցերի փորձագետներն այն համոզման են, որ ԱՄՆ-ը Պակիստանում ու Աֆղանստանում անապահովության ու անկայունության գլխավոր գործոնն է և Աֆղանստանից ամերիկացի բանակայինների հեռանալով, խաղաղությունը կվերահաստատվի այդ երկու երկրում: